Մեր հոգիները ալեկոծ են մտահոգություններով, խաղաղություն գտնենք Քրիստոսով
Մեր սրբարար Մեծ Պահքի շրջանն է, որը լի է հոգու խորը ապրումներով։ Այս ժամանակահատվածում, որը նախատեսված է զղջման և ապաշխարության ճանապարհով ընթանալու համար, մեր մտքերը և սրտերը ուղղված են դեպի մեր Փրկչի Սուրբ Հարությունը։ Այս կարևոր մտքերը հստակ արտահայտված են Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի՝ Մեծ Պահքին նվիրված ուղերձում։ Նրա խոսքերով, մեր Տեր Հիսուս Քրիստոսի









