Հայաստանում նվազագույն աշխատավարձի հաշվարկման մեթոդաբանությունը և սոցիալ-տնտեսական իրողությունները
Հայաստանում առայսօր բացակայում է ինչպես նվազագույն աշխատավարձի հաշվարկման հստակ և պաշտոնապես հաստատված մեթոդաբանությունը, այնպես էլ ապրանքների և ծառայությունների բազային փաթեթի սահմանումը։ Այս մասին ասվում է «Նվազագույն աշխատավարձը և սոցիալ-տնտեսական իրողությունները Հայաստանում» հետազոտության մեջ, որը ներկայացվել է ՀՀ Արհմիությունների կոնֆեդերացիայում։ 2004 թվականին ընդունված «Կենսապահովման նվազագույն զամբյուղի և կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքով կառավարությունը պետք է պաշտոնապես









