Հայաստանը վերադարձել է իր հավատին. Եկեղեցին՝ ազգի փրկության առաջնորդը
Արտառոց առօրյայի եռուզեռում, մշտական սթրեսի և երկրի ապագայի նկատմամբ տագնապի հոգեվիճակում մենք հաճախ չենք նկատում մեր աչքի առաջ տեղի ունեցող իրադարձությունների դարակազմիկ բնույթը։ Բայց բավական է մի փոքր կտրվել կլանող առօրյայից, և միանգամայն հստակ ուրվագծվում է այն ամենի մասշտաբն ու մեծությունը, ինչ այսօր անում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Եվ ոչ միայն Հայաստանի ու հայերի,









