Ադրբեջանական վառելիքը Հայաստանում. Ռազմավարական խաղ, ոչ թե տնտեսական անհրաժեշտություն
Իմ գնահատմամբ, որպես քաղաքական գիտությունների դոկտոր և էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ, Ադրբեջանից Հայաստան վառելիքի ներկրման գործընթացը ոչ թե պարզապես տնտեսական, այլ առաջին հերթին աշխարհաքաղաքական բնույթի ակցիա է։ Ադրբեջանի և ԵՄ-ի հիմնական նպատակն է նվազեցնել Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցությունը Հարավային Կովկասում։ Այս նպատակը իրականացվում է «Միջին միջանցքի» (Middle Corridor) տրամաբանության շրջանակում, որը նախատեսում է Եվրոպա-Կովկաս-Ասիա հաղորդակցության ուղղությունը։






