ՍՐԱՆՑ ԲԱՑՁՐԱԿԵՏԸ ԱՍՖԱԼՏՆ Է ՈՒ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ

Հայտնի է, որ օձի թույնը կարող է սպանել, բայց միևնույն ժամանակ մեծապես օգտագործվում է դեղագործության մեջ։ Այսինքն՝ շատ բան է կախված համամասնություններից, ավելի ճիշտ՝ նրանցից, ովքեր կազմում են այդ համամասնությունները։ Ինչի՞ վերաբերյալ ենք սա ասում։ Տխրահռչակ TRIPP-ի։ Ինչ ուզում եք՝ ասեք, բայց անհնար է հավատալ, թե այս իշխանությունները կարող են ինչ-որ կարգին բան ծնել։ Նրանց

Պաշտոնյաների անկեղծացումները և Պապիկյանի «պարզաբանումները»

Հայաստանի կառավարության անդամները մեկը մյուսի հետևից հանդես են գալիս սենսացիոն հայտարարություններով, որոնք վկայում են նրանց մասնագիտական անպիտանության և իրենց ենթակայության տակ գտնվող գերատեսչություններում տիրող անտերության մասին։ Իհարկե, դրանում ոչ մի նոր բան չկա, բայց պաշտոնյաների հրապարակային խոստովանություններն առանձնակի նշանակություն ունեն, հատկապես այն պահին, երբ նրանք ներսից բացահայտում են մանրամասներ, որոնք նախկինում հայտնի չէին։ Օրինակ, երկուշաբթի

Հայաստանյան հոգևորականների և հավատացյալների իրավունքների պաշտպանության կոչ

Մենք՝ Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիներս, մեր անկեղծ աջակցությունն ենք հայտնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (ՀԱՍԵ), Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և բոլոր հոգևորականներին, որոնք հայտնվել են Նիկոլ Փաշինյանի կողմից սանձազերծած հակաեկեղեցական արշավի և հալածանքների թիրախում։ Գիտակցելով, որ այդ արշավը հակասում է ՀՀ Սահմանադրության և օրենսդրության սկզբունքներին, ինչպես նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին, խստորեն

Հայաստանը և Եկեղեցին՝ ճակատագրի խաչմերուկում

Ուղտաերթի ավարտից հետո, որն անվանումը ստացավ իմ թեթև ձեռքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտասանեց մի հակիրճ ճառ, որում հայտարարեց, թե մենակ չի թողնի Հիսուս Քրիստոսին։ Սակայն այս հայտարարությունը, որը հաճախ մեկնաբանվում է որպես ազգային հերոսի մենակություն, ծածկում է ավելի խորը և ցավոտ իրականություն։ Իրականում, մենակ թողնված չէ ոչ Քրիստոսը, ոչ էլ Հայաստանը։ Մենակ թողնված են հազարավոր

Վլադիմիր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ․ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՏԱԿՏԻԿԱՅԻՑ ԱՆՑՆԵԼ ՍՏՐԱՏԵԳԻԱՅԻ

Արձագանքում ենք, ռեակցիա ենք տալիս, սպասում հաջորդ կիրակիին։ Ջղաձգվում ենք ադրբեջանական բենզինից, իշխանության մարտահրավերներից, մշակութային գործիչ կոչեցյալների բարոյական և արժեքային ստորոտներում քոչելու մակարդակից, Մայր Աթոռի դուռը ջարդողներից, մանր ու խոշոր չինովնիկների վարքից, բարքից, խոսքից, բնույթով ավտորիտարացող, բայց ժողովրդավար խաղացող իշխանությունից և սպասում. սպասում հերթական հարձակման, սպասում հերթական խզման արարին, հերթական ասպատակությանը, հերթական կիրակիին։ Ամեն բան

Եկեղեցու դեմ ձեռք բարձրացնողը փլատակների տակ է մնալու

Այս արտահայտությունը այլևս պարզապես մտաբերություն չէ, այլ այն հիմնարար ճշմարտություն, որը պետք է հասկանա յուրաքանչյուր հայ։ Վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները չի կարելի անվանել պարզապես «միջամտություն»։ Սա բացահայտ պատերազմի հայտարարություն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ազգային ինքնության և պետականության հիմքերի դեմ։ Այս պատերազմի սկիզբը դրվել է 2026 թ. հունվարի 4-6-ի ընթացքում, երբ Նիկոլ Փաշինյանի

Նրանք կրում են իրենց և մեր խաչը. Նրանք պետք է վերադառնան

Ինչպե՞ս են պատմաբանները նկարագրելու այն իրավիճակը, որում մենք ապրում ենք վերջին յոթուկես տարիներին։ Ի՞նչ են գրելու մեր՝ այս աներևակայելի այլանդակությունն ու խայտառակությունը հանդուրժող հայաստանցիների և Սփյուռքի ներկայացուցիչների մասին։ Ինչպե՞ս են անվանելու դավաճանների ոհմակի հանցակիցներին, օրինակ՝ Օպերայի և բալետի թատրոնի տնօրենին, որը հպարտանում է իր ազգականով, և համատեղության կարգով տեղակալով, որը դեկտեմբերի 18-ին մագլցել է Սուրբ

Նիկոլը պետության դեմ 2 կրակոց է արձակում

Իմ կարծիքով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետության դեմ երկու հիմնական հարված է հասցնում՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցուն և հասարակության տարբեր շերտերին, այդ թվում՝ նաև իր կողմնակիցներին։ Իշխանության կողմից ծավալվող քննադատությունը և հարձակումները, իհարկե, ինտենսիվության առումով հիմնականում ուղղված են Մայր Աթոռին։ Սակայն Եկեղեցին ունի իր բնական իմունիտետը և հանրության մեջ բարձր վստահություն, ինչը որոշակիորեն մեղմացնում է

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՎԵՐՋՆԱԳԻՐ. ԻՆՉՈՒ ՉԵՆ ԱՎԱՐՏՎԵԼՈՒ ԲԱՔՎԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Ամեն անգամ, երբ հայկական կողմի լռությունը կամ հերթական զիջումը հաջորդում է Բաքվի հայտարարություններին, ադրբեջանական կողմը ստանում է միանշանակ ազդանշան. ճնշումը գործում է։ Վերջին տարիներին դա դարձել է ակներևական. Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականությունը կառուցված է հետևողական պարտադրանքի տրամաբանությամբ։ Խոսքը համակարգային ռազմավարության մասին է, որտեղ յուրաքանչյուր նոր պահանջ դառնում է լոկ դեպի հաջորդը տանող աստիճան։ Այսօր ադրբեջանական

Պարտադրված պառակտումն արդեն փաստ է

Հայկական հասարակության ներսում ընթացող գործընթացը, որը սկսվեց սև ու սպիտակից տարբերակելու փորձերով, այժմ հասել է իր թավշայի էվոլյուցիոն հանգրվանին։ Մենք ունենք երկու հստակ տարբերակ։ Մի կողմից՝ հասարակության այն հատվածը, որը նույնիսկ Մայր Աթոռի դռան մոտ խոր շունչ առնելու համար զգուշանում է՝ լիովին գիտակցելով իրենց գտնվելու վայրը։ Մյուս կողմից՝ այն հասարակությունը, որը քացի է տալիս այդ