Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային հանրաքվե
Այս իրադարձությունը, որը ներկայացվում է որպես խաղաղության, էժանության և համերաշխության ձեռքբերում, ես դիտարկում եմ որպես իրական հանրաքվե։ Այս հանրաքվեի հարցը պարզ է․ արդյոք մենք, որպես հասարակություն, ի վիճակի ենք կազմակերպված «ՈՉ» ասելու, թե՞ մենք այլևս չենք կարող, և մեզ ամեն ինչ կհրամցվի՝ սիրուն փաթեթավորմամբ։ Ադրբեջանական բենզինի մերժումը պարզապես լոգիստիկ կամ դիվերսիֆիկացման հարց չէ։ Սա լուրջ









